Connecting the Dots. From Music to Badminton (+ հայերեն տարբերակը)

Steve Jobs, Music and Badminton and More…


In one of his public speeches Steve Jobs – the CEO of “Apple” and one of my favourite public figures stated the following: “You can’t connect the dots looking forward; you can only connect them looking backwards. So you have to trust that the dots will somehow connect in your future. You have to trust in something – your gut, destiny, life, karma, whatever. Because believing that the dots will connect down the road will give you the confidence to follow your heart, even when it leads you off the well worn path.”

I read Steve Jobs’s biography book by Walter Isaacson this summer before coming to Denmark. Besides getting to know the fact that Jobs was raised in a partly Armenian family, I was deeply impressed by the way Jobs used to look at things differently which eventually brought him great success (with all the ups and downs…).

Coming back to the quote by Jobs, I would like to just explain it using the dots of my own life. I started playing badminton at the age of four with my Dad as my coach. I didn’t enjoy my trainings and hated sports. I started learning how to play the piano at the age of six. I hated my music classes as well. At the age of nine I had to choose between piano and badminton. Still not so smart for making life decisions in that age, I made the best decision anyway – I chose badminton… and since that day I choose badminton every morning and every day of my amazingly awesome life. I wouldn’t say that everything went smoothly in my badminton life…of course no! Still I had to deal with many days of trainings that I didn’t enjoy. Now I know why I didn’t – I had no goal.

I played my first tournament at the age of 14 and it was an U19 tournament. I played only this tournament every year until I turned 19. Anyway, I felt I had lots of weak sides to work on. And that was the goal that made me go to trainings every day and enjoy whatever I was doing in the hall. That’s when I started to feel that I am learning something and the time is not spent in vain…in fact, that’s when the notion “badminton hall” no longer felt like a “badminton hell” for that little girl. 

These were the dots from the very first steps of my badminton life – still figuring out what I want to do. Then it was time to decide – badminton or university? You want to know what I chose? I chose to be different – I chose both. Looking back at the dots, I realise that it eventually was meant to be the second best decision that I made in my life.

After four years of terribly hard balance of classes and trainings I was finally free to completely dedicate myself to badminton. Again I faced a hard decision-making process – working with my profession (journalist) or doing a completely different and crazy step – moving to Denmark?

Now you can guess what I chose – I chose to be different again. Of course I moved to Denmark for badminton and yes, I work as a journalist here! This was the third best decision I made in my crazy life.

What about music? I may not still remember how to play the piano because it was long looong years ago when I was doing really good in my piano classes though I hated them, BUT STILL when in Armenia, I was trying to play some parts of my favorite songs whenever I had time. Music is really very important to me because it always helps me win over the anxiety and pressure before the trainings and important matches.

Music and sports – the two things I hated when I was still a child, are now an insperebale part of my amazingly awesome life. And I am happy I managed to connect the dots that may have seemed unconnectable from the start…

                                                                                                                                      Lilit Poghosyan


Սթիվ Ջոբսը, երաժշտությունն ու բադմինթոնը և ավելին…

     Իր ելույթներից մեկում Սթիվ Ջոբսը՝ <<Apple>>-ի տնօրենը և իմ ամենասիրելի հասարակական գործիչներից մեկը հետևյալն է ասել. «Չես կարող միացնել կետերը առաջ նայելով: Դրանք կարելի է միացնել միայն հետ նայելով: Այդ պատճառով պետք է ուղղակի հավատալ, որ կետերը ինչ-որ կերպ կմիանան ապագայում: Պետք է ինչ-որ բանի հավատալ՝ Աստծուն, ճակատագրին, կյանքին, կարմային…ինչ-որ բանի: Որովհետև հավատը, որ կետերը կմիանան ճանապարհի որևէ մասում, վստահություն կտա հետևել սրտին, նույնիսկ երբ այն շեղում է ձեզ ծանոթ ուղուց»:

     Մինչ Դանիա գալս, կարդացի Ուոլթեր Այզեքսոնի հեղինակած կենսագրական գիրքը Սթիվ Ջոբսի մասին: Բացի այն փաստից, որ Ջոբսը մեծացել է կիսահայկական ընտանիքում, ինձ խորապես ազդեց այն, թե ինչպես է Ջոբսը իրերին ու երևույթներին նայել տարբերվող մտածելակերպով, որն էլ ի վերջո եղել է նրա հաջողությունների գաղտնիքը (իհարկե բոլոր դրական ու բացասական կողմերով):

     Վերադառնալով վերևում գրած խոսքերին՝ ուղղակի ուզում եմ իմ սեփական փորձով բացատրել դա՝ օգտագործելով իմ կյանքի կետերը: Սկսել եմ բադմինթոն պարապել չորս տարեկանից: Սկզբում չէի սիրում մարզումներն ու ատում էի սպորտն ընդհանրապես: Վեց տարեկանում սկսեցի գնալ դաշնամուրի դասերի: Երաժշտական դասերն էլ էի ատում: Ինը տարեկանում պիտի ընտրեի՝ բադմինթոն կամ դաշնամուր: Այդ տարիքում դեռ կյանքի որոշումներ կատարելուն անընդունակ՝ այնուամենայնիվ, կյանքիս ամենալավ ընտրությունը կատարեցի՝ ընտրեցի բադմինթոնը…ու այդ օրվանից սկսած իմ հիասքանչ ու հիանալի կյանքում ամեն օր ու ամեն առավոտ ընտրում եմ բադմինթոնը: Չեմ ասի, որ ամեն ինչ հիանալի էր ընթանում այդ ընտրությունից հետո…իհարկե ոչ: Դեռ երկար ժամանակ պիտի չսիրելով գնայի մարզումների: Հիմա գիտեմ՝ ինչի էի էդպես: Ուղղակի նպատակ չկար, էդքան բան:

Առաջին միջազգային մրցաշարս խաղացել եմ 14 տարեկանում, և դա մինչև 19 տարեկանների առաջնություն էր: Էդպես ամեն տարի միայն այս մրցաշարին էի մասնակցում, մինչև դարձա 19 տարեկան: Այնուամենայնիվ, ամեն անգամ զգում էի, որ շատ թույլ կողմեր ունեմ, որոնց վրա պիտի աշխատեմ: Իսկ սա այն նպատակն էր, որ ամեն օր ստիպում էր գնալ մարզումների և վայելել այն ամենն, ինչ անում էի մարզադահլիճում: Ահա հենց այդ ժամանակ զգացի, որ ինչ-որ նոր բան եմ սովորում, և ժամանակն իզուր չեմ վատնում: Փաստորեն, վերջապես <<բադմինթոնի մարզադահլիճ>> գաղափարն այլևս <<բադմինթոնի դժոխք>> չէր այդ փոքրիկ աղջկա համար: (Բառախաղ, որ անգլերենով է լավ հնչում՝ hall– hell)

Սրանք իմ սպորտային կյանքի առաջին քայլերի կետերն էին. դեռ որոշում էի՝ ինչ եմ ուզում դառնալ: Հետո ժամանակն էր ընտրելու՝ բադմինթոն, թե՞ համալսարան: Ընտրեցի տարբերվելու տարբերակը՝ ընտրեցի երկուսն էլ: Երբ հետ եմ նայում այս բոլոր կետերին, հասկանում եմ , որ դա իմ կյանքի երկրորդ լավագույն որոշումն էր:

Դասերի ու մարզումների ահավոր դժվար համադրության չորս տարիներից հետո վերջապես ազատ էի, որպեսզի նվիրվեմ բադմինթոնին: Ու կրկին դժվար որոշում՝ աշխատել իմ մասնագիտությամբ (լրագրող), թե՞ բոլորովին տարբերվող ու խենթ քայլի գնալ՝ տեղափոխվել Դանիա:

Արդեն գիտեք, թե որն եմ ընտրել. ընտրել եմ տարբերվելու տարբերակը նորից: Իհարկե տեղափոխվեցի Դանիա ու այո՛, էստեղ նաև լրագրող եմ աշխատում: Իսկ սա իմ կյանքի երրորդ լավ որոշումն էր:

Իսկ երաժշտությո՞ւնը: Գուցե հիմա չեմ կարող դաշնամուր նվագել, որովհետև իսկապես երկար ժամանակ է անցել դասերից ու մոռացել եմ նոտաները, այնուամենայնիվ, երբ դեռ Հայաստանում էի, փորձում էի երբեմն իմ սիրելի երգերից որոշ հատվածներ նվագել, երբ ժամանակ էի ունենում: Երաժշտությունն իսկապես կարևոր է ինձ համար, որովհետև այն օգնում է հաղթահարել խաղերից առաջ ի հայտ եկող լարվածությունն ու ճնշումը:

Երաժշտությունն ու սպորտը՝ այն երկու երևույթները, որոնց ատում էի, երբ դեռ փոքր էի, հիմա իմ հիասքանչ ու հիանալի կյանքի անբաժանելի մասն են կազմում: Եվ ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կապել այն կետերը, որոնք գուցե սկզբում անկապ էի թվում…

Լիլիթ Պողոսյան