The Unique Badminton Hall (+ Հայերեն տարբերակը)

A “Mental Lesson” From The Badminton Hall

“Lilit, the badminton hall where you were training in Armenia… how could you practice there?”

This question is the top question that people ask me in Denmark. All the videos on facebook and Instagram that I uploaded to promote badminton in Armenia and just to make my Armenian friends understand what sport I am actually doing, all those videos had the right impact on Armenians on the one hand, but a wrong influence on Europeans on the other hand.

When someone asked me this question for the first time, I was like: “What’s wrong with it? It’s a normal badminton hall”. I mean, it was my second home for like 15 years now because I actually spent most of my time there. All the blue spots on my legs because of diving on the ground, all the blood on my knee because of falling sometimes, all the injuries that I got because of the floor…these were all a part of the game. I took that for granted and never complained because it was what it was, I had no option to change it.

You can see now I complain… hehe! Yeah, actually I can feel that I started to complain about some things that I never did before. I would never ever change the shuttle if a very small part of the feather was broken. Now I do. (Actually I used to play with feather shuttles only two weeks before a tournament) I would never complain that the court was slippery. Now I do.

Now I can see the differences between an athlete living in a country like Armenia and an athlete living in any other European country. And I can see the differences vividly, knowing that in spite of all the disadvantages I had, now I have one huge advantage which others don’t. It’s the power of will that keeps me going. No setback and no hardship can stop me now just like the courts of the badminton hall in Armenia never stopped me from diving and reaching the shuttle. It only mattered that I tried before I could feel the severe pain on my knees. At least we had 6 courts… Some people don’t even have a court to play in.

I knew I was not only going to improve my game when I come to Denmark but also my personality would have a major change when I live in a foreign country for several years. The one thing I told myself is to never forget where I come from and the people, the environment that made me who I am today. The new culture, the completely new environment will of course change you but you have to be smart enough and get advantage from it…


Մարզադահլիճի հոգեբանական դասը

<<Լիլիթ, այն մարզադահլիճը, որտեղ պարապում էիր Հայաստանում…ինչպե՞ս էիր կարողանում այնտեղ մարզվել>>:

Սա Դանիայում ինձ ամենահաճախ տրվող հարցերից մեկն է: Այն բոլոր վիդեոները, որ տեղադրում եմ ֆեյսբուքում ու ինստագրամում, որպեսզի ստիպեմ, որ իմ հայ ընկերները հասկանան՝ ինչ սպորտով եմ զբաղվում, որովհետև, գիտեք՝ հայերի մեծ մասը բադմինթոնը սխալ է ընկալում… Այ հենց էդ վիդեոները որոշ չափով հասան իրենց նպատակին Հայաստանում, բայց եվրոպացիների վրա բացասական ազդեցություն ունեցան:

Երբ ինչ-որ մեկն առաջին անգամ այս հարցն ինձ տվեց, մի պահ զարմացա. <<Ի՞նչ է պատահել: Նորմալ մարզադահլիճ է>>: Դե դա ինձ համար արդեն մոտ տասնհինգ տարի երկրորդ տուն է, որովհետև իմ օրվա մեծ մասն այնտեղ էի անցկացնում: Բոլոր վնասվածքները, որ ստանում էի կորտում մարզվելիս ուղղակի իմ խաղի մի մասն էին կազմում: Ես համարում էի, որ դա հենց էդպես էլ պիտի լինի ու փոխելու տարբերակ, այնուամենայնիվ, չունեի:

Հիմա զգում եմ Հայաստանի պես երկրում ու ցանկացած այլ եվրոպական երկրում ապրող մարզիկի տարբերությունը: Հիմա գիտեմ, որ եվրոպացի խաղացողներից մեկ շատ մեծ առավելություն ունեմ՝ կամքի ուժը, որ զարգացրել եմ եվրոպացիների համար ծիծաղելի թվացող մարզադահլիճում: Իրենցից ոչ մեկը մեկ շաբաթից ավել չէր համաձայնի մարզվել այնտեղ: Հենց այդ կամքի ուժն է, որ ստիպում է առաջ շարժվել: Հիմա արդեն ոչ մի դժվարություն ու անհաջողություն ինձ չի կարող կանգնեցնել, ինչպես Հայաստանի կորտերը չէին կարող ինձ չթողնել մարզվել ամբողջ ուժով: Ու ամենակարևորն ինձ համար այն էր, որ ես փորձում էի, մինչև կզգայի ահավոր վնասվածքների ցավը: Գոնե մենք վեց կորտ ունեինք: Մարդ կա՝ ընդհանրապես մարզվելու տեղ չունի:

Մինչ Դանիա գալս գիտեի՝ մարդիկ փոխվում են, երբ գնում են երկրից դուրս ու երկար ժամանակ մնում են օտար երկրում: Գիտեի՝ ես ոչ միայն սպորտային կարողություններս եմ բարելավելու, այլև փոխվելու է բնավորությունս: Ինքս ինձ անընդհատ հիշեցնում էի՝ չմոռանալ՝ որտեղից եմ գալիս ու չմոռանալ, թե ովքեր են ինձ դարձրել էն մարդը, որ կամ հիմա: Նոր մշակույթը, ամբողջովին նոր շրջապատը իհարկե փոխում է քեզ, բայց այնքան խելացի պիտի լինես, որ դա օգտագործես որպես առավելություն:

Ու հենց առավելություններից գրագետ օգտվողներն են, որ մի օր կգնան հետ ու կսկսեն փոխել երկիրը, ոչ թե նրանք, ովքեր միայն խոստանում են…

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *